Սպասվում է հորդառատ անձրև․ եղանակը մայիսի 12-ից 17-ին

Սպասվում է հորդառատ անձրև․ եղանակը մայիսի 12-ից 17-ին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (12-17.05.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Մայիսի 12-ի և 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 12-15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ցերեկը, 13-15-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 16-17-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

 

Երևան քաղաքի մայիսի 7-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        31.6°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              1.6°C (2008թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       15.3°C