Ե՞րբ Սերգեյ Լավրովը կժամանի Հայաստան

Ե՞րբ Սերգեյ Լավրովը կժամանի Հայաստան

Ինչպես ավելի վաղ գրել էինք, առաջիկա շաբաթներին Հայաստան կժամանեն ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Խոսքը, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի մասին է: Եթե տիկին Մատվիենկոյի այցի ժամկետը հայտնի է՝ նա Հայաստան կժամանի հունիսի 5-6-ը, և այդ մասին հայտարարել էր նաև ԱԺ նախագահը, ապա Լավրովի այցի շուրջ հստակություն դեռ չկա: 

MediaHub-ի տեղեկություններով՝ Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանելու արդեն հաջորդ շաբաթվա սկիզբ, մայիսի 20-23-ն ընկած ժամանակահատվածում: Մեզ ասացին, որ նրա այցը պայմանավորված է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետ: Դեռ անցած տարի էր պաշտոնական Մոսկվան հույս հայտնել, որ գլխավոր հյուպատոսարանը կբացի իր դռները 2025-ի մայիսին: