Գիտնականները պարզել են, թե որ բանջարեղենը կարող է ձեզ փրկել արյան մակարդումից և ինսուլտներից

Ավստրալացի գիտնականները բրոկկոլիում մի միացություն են հայտնաբերել, որը կարող է բուժել ինսուլտը։ Ուսումնասիրությունը տևել է մոտ երեք տարի, հայտնում է Medicalxpress պորտալը։
Պարզվում է, որ բրոկկոլին պարունակում է հատուկ քիմիական նյութ, որն օգնում է նվազեցնել արյան մակարդումը, ինչը հանգեցնում է ինսուլտի։ Գիտնականները վստահ են, որ իրենց հայտնագործությունը բեկում կբերի բժշկության մեջ:
Հետազոտողների կարծիքով՝ ինսուլտների մոտ 85%-ը տեղի է ունենում ուղեղում թրոմբների առաջացման պատճառով։ Այս թրոմբների ոչնչացմանն ուղղված դեղամիջոցներն օգնում են միայն դեպքերի 20%-ում, սակայն բրոկկոլիի քիմիական միացության հետ զուգակցվելիս դրանց արդյունավետությունը բարձրանում է մինչև 60%:
«Զարմանալիորեն, այս բնական միացությունը արյունահոսության որևէ նշան չի առաջացրել, ինչը սովորական կողմնակի ազդեցություն է», - ասվում է հետազոտության մեջ:
Գիտնականները կարծում են, որ բրոկկոլիից ստացված միացությունները կարող են օգտակար լինել ոչ միայն արյան մակարդումը քայքայող դեղամիջոցների արդյունավետությունը բարելավելու, այլև ինսուլտի կանխարգելման համար: