ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան այս շաբաթ կներկայացնեն պաշտպանական նոր պակտ

Մեծ Բրիտանիան և Եվրոպական միությունն այս շաբաթ կներկայացնեն պաշտպանության և անվտանգության մասին պակտ՝ որպես համաձայնագրի մի մաս, որը թույլ կտա Մեծ Բրիտանիային հասնել դաշինքից դուրս գալուց ի վեր ամենամոտ հարաբերություններին, հաղորդել է «The Times» թերթը։
Թերթի տվյալներով՝ նոր պայմանագիրը նաև ամրապնդում է ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններում և ապահովում է համատեղ գործողությունների մեխանիզմ, եթե Միացյալ Նահանգները խոչընդոտի նման նախաձեռնություններին։
Պակտը կողմերին պարտավորեցնում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անցկացնել «ռազմավարական խորհրդակցություններ» ընդհանուր շահերի վերաբերյալ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմիի և ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի մասնակցությամբ։
Սակայն, գործարքը բրիտանական պաշտպանական ընկերություններին ավտոմատ կերպով հասանելիություն չի տալիս ԵՄ-ի 150 միլիարդ եվրոյի վերազինման նոր հիմնադրամին։ Փոխարենը, հասանելիությունը կենթարկվի առանձին բանակցությունների և պայմանների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի կողմից ֆինանսական ներդրման, հավելել է «The Times»-ը։