Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին

Հանրապետությունում մայիսի 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: