Ատլետիկոն ջախջախեց Ռեալ Սոսյեդադին

«Ատլետիկո Մադրիդը» Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» 4-0 հաշվով։
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալեքսանդր Սերլոտը հանդիպման սկզբում խփեց երեք գոլ։ 29-ամյա նորվեգացին գոլ խփեց իր նախկին ակումբի դարպասը 7-րդ, 10-րդ և 11-րդ րոպեներին։ 30-րդ րոպեին նա պոկեր ձևակերպեց։ Իսպանիայի առաջնության մրցաշրջանի 32 հանդիպմանը Սերլոտը խփել է 17 գոլ։
Աղբյուրը՝ Armsport.am: