Մբապեի հեթ-տրիկը չբավականացրեց․ կապտանռնագույններն ուժեղ էին սերուցքայիններից՝ 4:3

Լա Լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 35-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում ընդունեց Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումն ավարտվեց Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի հաղթանակով՝ 4:3:
Հանդիպման հաշիվը բացեցին «սերուցքայինները»։ 5-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Կիլիան Մբապեն։ Տասը րոպե անց ֆրանսիացին դուբլ ձևակերպեց։
19-րդ րոպեին «Բարսելոնան» կրճատեց հաշվի տարբերությունը․ աչքի ընկավ Էրիկ Գարսիան։ 32-րդ րոպեին պտտեցված հարվածով հաշիվը հավասարեցրեց Լամին Յամալը։ 2 րոպե անց «արքայական ակումբի» սխալից օգտվեց Ռաֆինյան՝ առաջ մղելով «Բարսելոնային»։ Առաջին խաղակեսի վերջնամասում Ռաֆինյան դուբլ ձևակերպեց։
Երկրորդ խաղակեսում Կիլիան Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Այս խաղից հետո «Բարսելոնան» ավելի մոտեցավ չեմպիոնությանը՝ ակտիվում գրանցելով ընդհանուր 82 միավոր։ «Ռեալը» 75 միավորով երկրորդ տեղում է։
Աղբյուրը՝ Armsport.am: