Ավտովթար՝ Գինեվետ գյուղում․ բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։