Ո՞րն է դեմենցիայի հիմնական վաղ ախտանիշը․ խոսել է մասնագետը

Ո՞րն է դեմենցիայի հիմնական վաղ ախտանիշը․ խոսել է մասնագետը

Հիշողության կորուստը դեմենցիայի առաջին և հիմնական ախտանիշն է։ Ասել է հոգեբույժ Ռեբեկա Ամարիլոն:

Բժիշկը The Sun-ի հետ զրույցում նշել է, որ սիրելիները կարող են ավելի արագ հայտնաբերել մարդու առողջության փոփոխությունները, քան բժիշկները։

Ամարիլոն մեջբերել է մի հետազոտություն, որի համաձայն՝ այն մարդիկ, ում ամուսինները նկատել են, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունեն, իրականում ուղեղի վնասվածք են ստացել:

«Մենք հասկանում ենք, որ Ալցհեյմերի հիվանդության հետևանքով առաջացած ուղեղի փոփոխությունները սկսվում են բժիշկների կողմից հայտնաբերված ախտանիշներից շատ առաջ: Սպիտակուցի կտորները, որոնք, ենթադրաբար, սպանում են ուղեղի բջիջները Ալցհեյմերի հիվանդության և դեմենցիայի ժամանակ, հայտնաբերվում են շատ ավելի ուշ»,- մեկնաբանել է հոգեբույժը։

Ամարիլոն ընդգծել է, որ կարևոր է ուշադրություն դարձնել սիրելիների հիշողության փոփոխություններին, որպեսզի հնարավորինս շուտ ախտորոշվի ճանաչողական խանգարումը: