Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները 4 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա են հափշտակել. Թաթոյան

Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները  4 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա են հափշտակել. Թաթոյան

Սև լճի հարևանությամբ կա ևս մեկ փոքր լիճ, որը կոչվում է Ջիլի լիճ․ այդտեղից մարդիկ իրենց կենդանիների համար ջուր են վերցնում, ապահովում են ջրի հասանելիությունը՝ հատկապես խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համար։ Ասուլիսի ընթացքում այս մասին ասաց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս պահին մեր գյուղերում կա ջրի լրջագույն հասանելիության խնդիր նաև հենց դրա հետևանքով: Իշխանասար, միայն Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները գողացել են մեր քաղաքացիներին պատկանող 4 մարդատար նիվա մակնիշի և 3 բեռնատար ավտոմեքենաներ։ Մինչև 6 հազարի հասնող ոչխարներ. միայն մեկ քաղաքացուց 1300 հատ ոչխար են տարել»,-ընդգծեց Թաթոյանը։

Այսպիսով՝ ադրբեջանական զորքերը ոչ միայն իրենց ներկայությամբ են խնդիրներ առաջացնում, այլև ակտիվ գործողություններով դա անում։

Մանրամասները՝ տեսանյութում։