Էմիլի Ռատակովսկին և Փիթ Դևիդսոնը բաժանվել են

Էմիլի Ռատակովսկին և Փիթ Դևիդսոնը որոշել են բաժանվել մեկ ամիս հանդիպելուց հետո, hաղորդում է Page Six-ը։
«Նրանց սիրավեպը վերածվել է ընկերների հարաբերությունների։ Եվ դա երկուսին էլ դուր է գալիս»,- ասել է ինսայդերը:
Նշենք, որնա Էմիլի Ռատակովսկու երրորդ նոր բոյֆրենդն է վերջին երեք ամսվա ընթացքում։ Կատակերգու Փիթ Դևիդսոնն էլ ժամանակին հանդիպում էր Քիմ Քարդաշյանի հետ։ Հուլիսին Էմիլի Ռատակովսկին դավաճանության պատրվակով բաժանվեց ամուսնուց՝ Սեբաստիան Բեհր-ՄաքՔլարից, չորս տարվա ամուսնությունից և որդու՝ Սիլվեստր Ապոլլոյի ծնունդից հետո։