Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները․ ՄԻՊ

Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները․ ՄԻՊ

Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները

Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում:

Որոշումն ու դրանում արտահայտված Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հասանելի են այստեղ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ