Հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել այս արտադրանքները

Հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել այս արտադրանքները

Ճիշտ սննդակարգը կարող է օգնել իջեցնել արյան բարձր ճնշումը, ինչպես նաև ապահովել մարմնին կալիումով, մագնեզիումով և բջջանյութով, որոնք անհրաժեշտ են սրտանոթային առողջության համար, ասել է սննդաբան Մարտա Տերանը:

Նա թվարկել է վեց մատչելի արտադրանքներ, որոնք պետք է ներառվեն հիպերտոնիկ հիվանդների սննդակարգում։ Մասնագետը խոսել է «Eat This, Not That» հրատարակության հետ։

Արյան ճնշումն իջեցնելու համար բժիշկը մարդկանց հորդորել է կանոնավոր ուտել տերլազարդ կանաչի, որը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն օգնում է հավասարակշռել նատրիումի մակարդակն օրգանիզմում։ Նա խորհուրդ է տվել աղցանին ավելացնել կաղամբ, սպանախ, մաղադանոս և սամիթ։

Հիպերտոնիկ հիվանդների համար դիետոլոգի մեկ այլ խորհուրդ՝ մենյուում հատապտուղներ և բանան ներառելն է: Թարմ կամ սառեցված ազնվամորին, ելակը և հապալասը հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք օգնում են նորմալացնել արյան ճնշումը։ Օրական 1 բանան ուտելու սովորությունը օրգանիզմին կապահովի կալիումով, որն անհրաժեշտ է սրտի և արյան անոթների բնականոն աշխատանքի համար։

Դիետոլոգը նաև խորհուրդ է տվել կանոնավոր կերպով ուտել օմեգա-3 թթուներով հարուստ ճարպային ձուկ՝ հիպերտոնիայի կանխարգելման համար։ Որպես թանկարժեք սաղմոնի այլընտրանք նա անվանել է ավելի մատչելի սարդինաներ, ծովատառեխ կամ սկումբրիա:

Ըստ Տերանի՝ ճակնդեղը նաև օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար՝ հարուստ հակաօքսիդանտներով և նիտրատներով, որոնք օգնում են թեթևացնել անոթների սպազմը և բարելավել արյան հոսքը։ Բջջային մանրաթելերով հարուստ ամբողջական հացահատիկային մթերքները, ներառյալ վարսակը, կօգնեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը և դրանով իսկ նորմալացնել արյան ճնշումը։