Մրցաշրջանի առաջին մեդալը և այն էլ պատմական

Մրցաշրջանի առաջին մեդալը և այն էլ պատմական

Մրցաշրջանի առաջին մեդալը և այն էլ պատմական

ՊԱՐԱդահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն (Աշոցք) առաջին անգամ Հայաստանի ՊԱՐԱդահուկավազքի (LW6) պատմության մեջ գրավեց երրորդ հորիզոնականը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։

Ի դեպ, սա Գարիկի դեբյուտն էր միջազգային մրցաշարերում, և Հայաստանի ՊԱՐԱդահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։

Շնորհավորում ենք մեր մարզիկին և մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյաններին, Թադևոս Պողոսյանին։

Գարիկը հաջորդիվ կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ ի դեպ, հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսներին Նորվեգիայում կայանալիք ՊԱՐԱդահուկավազքի Աշխարհի գավաթին և Աշխարհի առաջնությանը։

Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիա