Մխիթարյանը չի խաղա 2-3 շաբաթ

Մխիթարյանը չի խաղա 2-3 շաբաթ

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել։

Sky Sport Italia-ի տեղեկություններով, հայ ֆուտբոլիստը չի խաղա 2-3 շաբաթ։ Իտալական ակումբի բժշկական շտաբի նպատակն է Մխիթարյանին պատրաստել սեպտեմբերի 3-ին սպասվող «Միլանի» դեմ խաղին։