Հայազգի հումորիստ Ամիրան Գևորգյանն է սպանվել․ ի՞նչ է հայտնի

Սոչիում հայազգի հումորիստ Ամիրան Գևորգյանն է սպանվել ծեծկռտուքի ժամանակ։ Հայտնել է SHOT տելեգրամյան ալիքը։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 18-ին «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում է КВН փառատոնը։
Ամիրանը գցել են, որի հետևանքով գլուխը հարվածել է աստիճաններին ու կորցրել գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գլխի բաց վնասվածք, աջ և ձախ հեմատոմաներ։ Նա կոմայի մեջ է ընկել։ Գևորգյանը, 2 օր անց գիտակցության չգալով, մահացել է։
31-ամյա Գևորգյանը Սոչիի КВН «Южная столица» թիմի նախկին անդամ է, հումորիստ և հարսանյաց հանդեսների հաղորդավար։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ, որը հետախուզման մեջ է։