Համեղ և առողջարար. այս մթերքները կօգնեն մարսողությանը

Համեղ և առողջարար. այս մթերքները կօգնեն մարսողությանը

Մասնագետները նշել են, թե որ մթերքներն օգտակար կլինեն մարսողության համար։

Յոգուրտը պարունակում է օգտակար բակտերիաներ, որոնք օգնում են պահպանել աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը։ Սա կարող է օգնել կանխել մարսողական խնդիրները, ինչպիսիք են փորկապությունը և փորլուծությունը:

Առողջ մթերքների ցանկում ներառված է նաև վարսակի ալյուրը։ Այն հարուստ է բջջանյութով, որն օգնում է կարգավորել աղիների աշխատանքը և բարելավում է պերիստալտիկան։ Բացի այդ, այն պարունակում է բետա-գլյուկան, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը:

Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որն օգնում է նորմալացնել մարսողությունը։ Բացի այդ, դրանք պարունակում են նաև պեկտին, որն օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսինները։

Կոճապղպեղն ունի հակաբորբոքային հատկություն և կարող է օգնել նվազեցնել ստամոքսի բորբոքումը: Այն նաև խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչը նպաստում է սննդի ավելի լավ մարսմանը։

Ավոկադոն հարուստ է միանհագեցած ճարպաթթուներով, որոնք օգնում են իջեցնել խոլեստերինը և բարելավել սրտի առողջությունը: Բացի այդ, այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որն օգնում է կարգավորել աղիների աշխատանքը։

Սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ ու բնական լուծողական միջոց է։ Այն նաև պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են պաշտպանել մարմինն ազատ ռադիկալներից: