Արցախցիներին վիրավորելու և ոչ միայն․ ինչո՞ւ է ՔՊ-ից հեռացվել Թաթուլ Ասիլյանը

Արցախցիներին վիրավորելու և ոչ միայն․ ինչո՞ւ է ՔՊ-ից հեռացվել Թաթուլ Ասիլյանը

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։

MediaHub-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ, իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը փոխանցեց, որ Ասիլյանը հեռացվել է կուսակցական կարգապահությունը խիստ խախտելու համար։ 

Հարցին՝ պատճառը արցախցիների մասին վիրավորական բովանդակությամբ հրապարակումնե՞ր են, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Ոչ միայն»։

Նշենք, որ արդեն նախկին կուսակցական երիտասարդը հաճախ էր հայտնվում ինտրիգների կենտրոնում, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների հետ վիճում, սադրանքներ հրահրում։
Ինչպես փոխանցում են MediaHub-ի լրագրողները՝ Ասիլյանը նաև Երևանի քաղաքապետի ընտրությանը օրը շտաբում իր լպիրշ պահվածքով աչքի ընկավ։

Լիաննա Թորոսյան