Տարեկան 2 գրիչ չհայտարարագրելու համար պաշտոնյան չպետք է պատասխանատվության ենթարկվի․ Վարդանյան
Չշեղվելով մեր հակակոռուպցիոն օրակարգից, ուզում եմ նշել, որ ռեսուրս, հնարավորություն, նպատակ կոնտեքստում պետք է չափազանց հստակ լինենք: Չափազանց կարևոր է և՛ շահերի բախման, և՛ նվերների գնահատման հետ կապված հարցերի կարգավորումը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը.
«Չի կարա մարդ պատահաբար, այդ թվում՝ պատգամավորը, օրինակ, 100 հազար դոլարը նվեր ստանա պատահական ինչ-որ մի բանի համար, աննորմալ է դա: Սրա դեմ պետք է պայքարել: Մյուս ծայրահեղությունը՝ ամեն մի պաշտոնատար անձ չպետք է մտածի ամեն մի միջազգային գործընկերոջից ստացված գրիչի գինը գերազանցում է՞, թե՞ չի գերազանցում, կամ օրական երեք հանդիպումներ է ունեցել, էդ գրիչները հաշվարկել է՞, թե՞ չի հաշվարկել»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ պետք է սա զսպիչ լինի այն բոլոր անձանց համար, որոնք կոռուպցիան դարձնում են արհեստ պետական ծառայության մեջ և միաժամանակ այն չպետք է դառնա գլխացավանք բարեխիղճ պաշտոնյայի համար, որը կարող է ենթարկվել պատասխանատվության տարեկան երկու գրիչ հայտարարագրել մոռանալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում