ՔՊ-ի «կադրային սովը».Դիջեյ Էդոն՝ ԵԽԽՎ-ում

ՔՊ-ի «կադրային սովը».Դիջեյ Էդոն՝ ԵԽԽՎ-ում

Վերջին տասը տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռների 97 տոկոսը Ադրբեջանը չի կատարել: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը:

Թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավում է ՔՊ-ական «ծանր հրետանին»` Դիջեյ Էդոն, ով ակումբներում «տեխնո» երաժշտություն միացնելու փոխարեն Փաշինյանի կադրային քաղաքականության արդյունքում հայտվել է ԵԽԽՎ-ում՝ մի վայրում, որտեղ նա ողջ կյանքում չէր հայտնվի, եթե չլիներ 2018թ.-ի իշխանազավթումը կամ «գունավոր հեղափոխությունը»:

ԵԽԽՎ-ի պես լուրջ կառույցում հայկական շահերը պետք է պաշտպանեն դիվանագիտական, քաղաքական լուրջ հետագիծ ունեցող գործիչներ, իսկ նիկոլական Հայաստանում այդ լուրջ գործիչը Էդուարդ Աղաջանյանն է: 

Հայաստանը Փաշինյանի և ՔՊ-ի օրոք վերածվել է «դիսկոտեկայի», որտեղ ՔՊ-ականները պարում են, ուրախանում, մասնակցում միմյանց շքեղ հարսանիքների, իսկ ՀՀ քաղաքացիներն աղքատության ճիրաններում են կամ արտագաղթում են:

ՀՀ քաղաքացիները չպետք է իրենց պասիվությամբ նպաստեն ՔՊ-ականների դիրքերի ամրապնդմանն ու պաշտոնավարման երկարաձգմանը: Քանի դեռ դիլետանտների խմբակն է որոշումներ կայացնելու, ՀՀ-ն չի կարողանալու հավասարազոր հակահարված տալ թուրք-ադրբեջանական լոբբիստներին միջազգային հարթակներում: