Հռոմի պապը պատարագին ուկրաիներեն է ասել՝ «Քրիստոս հարություն առավ»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Զատկի պատարագի ժամանակ անդրադարձել է ուկրաինական պատերազմին և ուկրաիներեն ասել` «Քրիստոս հարություն առավ»։
Պատարագին մասնակցել է Ուկրաինայի պատվիրակությունը՝ Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովի գլխավորությամբ։ Այդ քաղաքը այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ է։
Հայտնում են, որ Սուրբ Պետրոսի տաճարում տոնական պատարագին մասնակցել է մոտ 5500 հավատացյալ։