Հայտնի է Հովհաննես Գալաջյանի հոգեհանգստի օրը

Հայտնի է Հովհաննես Գալաջյանի հոգեհանգստի օրը

MediaHub-ը տեղեկացրել էր, որ հունվարի 8-ին, կյանքի 61-րդ տարում հանկարծամահ է եղել ՍԻՄ կուսակցության հիմնադիր անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը։

Գալաջյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունվարի 10-ին, «Եդեմ» սգո սրահում: Հասցե` Խաչիկ Դաշտենցի 68/1 (ավտոշուկայի հարեւանությամբ), ժամը 17:00-20:00-ն: