12 հարկ վճարող ընկերությունների մոտ արձանագրվել են խախտումներ. ՊԵԿ

12 հարկ վճարող ընկերությունների մոտ արձանագրվել են խախտումներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․ առաջին եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 12 հարկ վճարողների մոտ արձանագրվել է  աշխատողի չձևակերպման 12 խախտման դեպք: Իսկ հատուկ հսկողություն պահանջող խոշոր 60 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 10 խախտման դեպք և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 54 դեպք:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը համակարգվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

Շինարարության ոլորտի հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն։

Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ տեղեկատվություն։