Խցանումներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ պարեկային ծառայողներ չկան

MediaHub-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է։ Երեկվանից ճանապարհը միակողմանի է, քանի որ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, սակայն այն որևէ կերպ համակարգված չէ։
«Որևէ պարեկային ծառայող չկա, խցանումը ձգվում է, Աբովյանի ճանապարհը ևս ծանրաբեռված է, խցանումը կիլոմետրերով ձգվում է, զարմանում եմ, որ այս ժամերին որևէ համակարգում չկա, պարեկներ չկան»,-ասաց մեր զրուցակիցը։
Կադրերն այստեղ։
Լիանա Թորոսյան