Թող Բայդենն ու Բլինքենը գնան էլեկտրական աթոռի մոտ․ Վոլոդին

Թող Բայդենն ու Բլինքենը գնան էլեկտրական աթոռի մոտ․ Վոլոդին

Թող Բայդենն ու Բլինքենը գնան էլեկտրական աթոռի մոտ՝ Պուտինի դեմ մահափորձի համար, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Սա հանցագործություն է։ Թող ապացուցեն, որ սա (ԱՄՆ) ժողովրդավարության երկիր է։ Թող Բայդենը Բլինքենի հետ գնա էլեկտրական աթոռի մոտ, հետո ամբողջ աշխարհը կտեսնի, որ սա ժողովրդավարություն է», - ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինը։

Նախօրեին ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը փորձել է սպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մատնանշելով դրանում Էնթոնի Բլինկենի ակտիվ դերը։ Կառլսոնն իր խոսքերի համար ոչ մի ապացույց կամ մանրամասն չէր ներկայացրել։