Արարատում BMW-ն բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջված հայտնվել ջրատարում. կա վիրավոր

Արարատում BMW-ն բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջված հայտնվել ջրատարում. կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Սամվել Ս.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Ս.-ն, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշական կենտրոն, որտեղից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։