ԼՂ իշխանությունը չափազանց լավ տեղյակ է եղել բոլոր գործընթացներից․ Հովհաննիսյան
Ինչպես վարչապետը նշեց՝ ՀՀ-ն իր դիվանագիտական քայլերն անելիս, որոնք կապված էին ԼՂ-ի հետ, մշտապես համաձայնեցրել է դրանք Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Վարչապետի հայտարարությանը հավելելու ոչինչ չկա, մնացածը փաստեր են, որոնք տեղի են ունեցել։ Տեղի են ունեցել կոնկրետ դեպքեր, ԼՂ-ում տեղի է ունեցել քաղաքական հեղաշրջում, հրաժարվել են երկխոսությունից՝ միջազգային հովանու ներքո երրորդ երկրում, հետո տեղի է ունեցել ռազմական էսկալացիա, հետո տեղի է ունեցել կապիտուլյացիա, հետո գնացել բանակցել են ադրբեջանական Եվլախում. սա է իրողությունը, որից պետք է հետևություն անել։ ԼՂ իշխանությունները տեղյակ են եղել բոլոր գործընթացներից, որոնք տեղի են ունենում, շատ լավ են տեղյակ եղել, չափազանց լավ են տեղյակ եղել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում