Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին զոհվել է. առաջին կադրերը դեպքի վայրից (տեսանյութ)

Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին զոհվել է. առաջին կադրերը դեպքի վայրից (տեսանյութ)

Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին զոհվել է: 

Նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը։

«Նշաններ չկան, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռում գտնվողներից որեւէ մեկը ողջ է», - նրա խոսքը մեջբերում է Press TV հեռուստաալիքը:

Տեսանյութն՝ այստեղ

Իրանական ԶԼՄ-ները մայիսի 19–ին հաղորդել են, որ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Փրկարարների թիմերը ժամանել են արտակարգ պատահարի վայր և իրականացնում են նրա որոնողական աշխատանքները:

Թարմացումներն ավելի արագ հետևել՝ այստեղ