ԵՄ 12 երկիր տուժել է ռուսական գազի մատակարարումների կրճատումից

ԵՄ 12 երկիր տուժել է ռուսական գազի մատակարարումների կրճատումից

Եվրամիության 12 երկիր բախվել է ռուսական գազի մատակարարումների կրճատման խնդրին, որոնցից 10-ը վաղաժամ նախազգուշացումներ են արել՝ որպես գազամատակարարման անվտանգության համակարգի մաս, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը Բրյուսելում  լիագումար նիստի շրջանակներում Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ։

«Ընդհանուր առմամբ, 12 երկիր տուժել է ռուսական գազի մատակարարումների կրճատումից, 10 երկրներ վաղաժամ նախազգուշացումներ են արել՝ գազի մատակարարման անվտանգության մասին օրենսդրության համաձայն։ Մատակարարման խափանման վտանգներն այսօր իրական են», - նրա խոսքերն է մեջբերում TASS-ը:

Նշվում է, որ ԵՄ-ում գազի պահեստարաններն այժմ լցված են ավելի քան 50%-ով, ինչը զգալիորեն գերազանցում է 2021թ-ի ծավալները։