Ճապոնիայում մեկ տարվա ազատազրկման կդատապարտեն համացանցում վիրավորանքների համար

Ճապոնիայում մեկ տարվա ազատազրկման կդատապարտեն համացանցում վիրավորանքների համար

Ճապոնիայում  մեկ տարվա ազատազրկման կդատապարտեն համացանցում վիրավորանքների համար: Բացի այդ, իրավախախտները ստիպված կլինեն վճարել  300 000 իեն (2200 դոլար) տուգանք, գրում է «Տեխկուլտ»-ը։

Օրենսդրության խստացման պատճառը ըմբշամարտի 22-ամյա աստղ Հանա Կիմուրայի  ինքնասպանությունն է, որը չի դիմացել համացանցում վիրավորանքների ու քննադատությունների ալիքին։  Հետաքննության արդյունքում իշխանությունն արդեն պատժել է երկու անձի։