Մարգարայում շինարարական աշխատանքները շուտով կավարտենք․ Բադասյանը՝ հայ-թուրքական սահմանի մասին
Մարգարայում ակտիվ շինարարական աշխատանքներ են, և շուտով կավարտենք դրանք։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը։
Նրա խոսքով՝ սահմանային անցակետում մաքսային պատշաճ հսկողություն կիրականացվի։
«Ֆինանսավորում իրականացվում է, Կառավարությունը բազմաթիվ որոշումներ ունի»,- նշեց նա։
Բադասյանը նկատեց՝ բոլոր տեղեկությունները Կառավարության հրապարակումներում կան։
Ինչ վերաբերում է կոկաինի հայտնի դեպքին, ապա Բադասյանը նկատեց՝ գործը նախաքննության փուլում է։
Մանրամասները՝ տեսանյութում։