Մեծացնում է հիպերտոնիայի և ինսուլտի վտանգը․ բժիշկը հորդորել է այս սովորության հանդեպ վերաբերմունք փոխել

Մեծացնում է հիպերտոնիայի և ինսուլտի վտանգը․ բժիշկը հորդորել է այս սովորության հանդեպ վերաբերմունք փոխել

Թերապևտ Իրինա Բարանովան ասել է, որ ալկոհոլի անվտանգ չափաբաժիններ չկան, և նույնիսկ մեկ բաժակ ալկոհոլը բացասաբար է անդրադառնում առողջության վրա։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում խոսել է նույնիսկ նվազագույն քանակությամբ ալկոհոլի հետևանքների մասին, գրել է «Լենտան»։

Բժիշկը նշել է, որ ալկոհոլը նույնիսկ փոքր քանակությամբ հանգեցնում է լյարդում հիշողության և նյութափոխանակության վատթարացման, դանդաղ մտածողության, աղիների փքվածության և գրգռման, միկրոբիոմի անհավասարակշռության, կանանց հորմոնալ խանգարումների, տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի նվազման, չոր մաշկի, կնճիռների և պզուկների:

Բացի այդ, ալկոհոլը մեծացնում է հիպերտոնիայի և ինսուլտի վտանգը, խանգարում է քունը և հանգեցնում է օքսիդատիվ սթրեսի ավելացման, որն արագացնում է օրգանիզմի ծերացումը։

«Եթե ցանկանում եք առողջ պահել ձեր ուղեղը, մաշկը, հորմոնները և արյունատար անոթները, ապա պետք է վերանայեք ձեր վերաբերմունքը ալկոհոլի նկատմամբ և հանգստանալու այլ ուղիներ փնտրեք»,- ռուսներին հորդորեց թերապևտը: