Ադրբեջանը էյֆորիայի մեջ է, ուզում է վերցնել ամեն ինչ․ Փաշինյան
Ադրբեջանը էյֆորիայի մեջ է, 44-օրյա պատերազմից հետո ուզում է վերցնել ամեն ինչ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց՝ ուղղակի, թե անուղղակի, Ադրբեջանը դարձել է էներգետիկ լոգիստիկ խաչմերուկ, և դրանով մեծացել է նրա կարևորությունը թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար։
«Բայց այս իրավիճակը և՛ ռիսկեր ունի, և՛ հնարավորություններ»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։