Մեր պայքարը վճռական է, մենք հաղթելու ենք. Սրբոց Նահատակաց եկեղեցուց մեկնարկել է քաղաքացիների քայլերթը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի գլխավորությամբ այսօր Սրբոց Նահատակաց եկեղեցուց մեկնարկել է քաղաքացիների քայլերթը, որը սկսվել էր Տիգրանաշենից:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Աննա Գրիգորյանը պատմեց, որ շատ քաղաքացիներ են միացել քայլերթին և ողջունել իրենց.
«Մայիսի 1-ին հանդիպելու ենք Երևանում, մեր պայքարը վճռական է, մենք հաղթելու ենք»,-ասաց Աննա Գրիգորյանը:
Նշենք, ոչ «Դիմադրություն» շարժման մյուս երթերը Երևան են գալիս Ապարանից, Սարդարապատից, Իջևանից: