Կարեն Գրիգորյանն ու Էլինա Դանիելյանը՝ Պորտուգալիայում անցկացված մրցաշարի հաղթողներ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում անցկացված «XVIII Torneio Internacional Figueira da Foz - Sabir Ali» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող:
Մրցաշարին մասնակցում էր նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը կանանց պայքարում։