Տուռնիկից շատ հեռու, բայց պարբերաբար դրանից կախվելու փորձ անողը․ Խամոյանը՝ Ալեքսանյանին

Տուռնիկից շատ հեռու, բայց պարբերաբար դրանից կախվելու փորձ անող պատգամավորին խորհուրդ եմ տալիս չուղղորդել, թե ինչպես պետք է իրեն դրսեւորի պատգամավորը, առավել եւս ընդդիմադիր պատգամավորը․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին։

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին՝ Խամոյան ասաց, որ նախորդ իշխանությունների սխալներից է եղել նրան դատական համակարգում թողնելը։

«Պարոն Դանիելյան, եւ՛ ձեր, եւ՛ Մնացական Մարտիրոսյանի դեպքում՝ այո, նախորդ իշխանությունների ժամանակ եք նշանակվել դատավոր, եւ ես կարող եմ ասել, որ դա նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ «պարգեւել են» ձեր նման դատավորներ։ Գիտեք, քիչ էր մնում աչքերս արցունքներով լցվեին այնպես էիք ձեզ ներկայացնում, կարծես մենք Հայաստանի Հանրապետությունում չենք ապրում, մասնագիտական հանրույթի, փաստաբանների հետ չենք շփվում եւ ծանոթ չենք ձեր 20 տարվա գործունեությանը»,- նշեց պատգամավորը։ 

Դանիելյանն, արձագանքելով Խամոյանին, ասաց․ «Ելնելով դատավորի վարքագծի կանոններում մնալու, դրանց պահանջները պահպանելու նկատառումներից՝ զերծ կմնամ որեւէ տեսակետ հայտնելուց»։ 

Հիշեցնենք, որ խորհրդարանը շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքը։

Օրակարգում ընդգրկված 29 հարցերի մեջ քննարկվում են նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն եւ քաղաքացիական պլատների դատավորների ընտրության հարցերը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Մանրամասն՝ տեսանյութում