Ռուս բայքերուհին մխրճվել է բեռնատարի մեջ ու մաhացել (լուսանկարներ, տեսանյութեր 18+)

Ռուս բայքերուհին մխրճվել է բեռնատարի մեջ ու մաhացել (լուսանկարներ, տեսանյութեր 18+)

Թուրքիայում մահացել է Ռուսաստանի ամենագեղեցիկ բայքերուհին՝ «ՄոտոՏանյան»-ն:

Տատյանա Օզոլինան Միլաս Մուղլա շրջանում վթարի է ենթարկվել իր մոտոցիկլետով։ Բլոգերուհին վարել է երկու մոտոցիկլավարների ընկերակցությամբ, կորցրել է կառավարումն ու բախվել բեռնատարին։ Մինչ շտապօգնության ժամանելն աղջիկը մահացել է։

Տատյանա Օզոլինան հայտնի էր դարձել իր սոցիալական ցանցերի համար մոտոցիկլետով տեսահոլովակներ նկարահանելով։ Նա ունի 2 միլիոն բաժանորդ YouTube-ում և գրեթե մեկ միլիոն Instagram-ում:

Մոտոցիկլավարուհու վերջին տեսահոլովակները նկարահանվել են Թուրքիայում՝ նրա մահից անմիջապես առաջ։

Լուսանկարներն ու տեսանյութերն այստեղ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub