ԱՄՆ դեսպանը հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է․
Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ։ Պաշտոնական առիթը եղել է ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության՝ հունիսի 30-ից սկսվող այցը Հայաստան, որի ժամանակ կոնգրեսականներն ուզում են հանդիպել նաեւ ընդդիմադիր ուժերի հետ։ Սակայն հանդիպման իրական պատճառը, թերեւս, ընդդիմադիրների պայքարն է եւ ԱՄՆ իշխանությունների շահագրգռությունը, որ այդ պայքարը մեծ թափ չհավաքի եւ չխանգարի իրենց հոգեզավակին՝ իրականացնելու դրսից թելադրվող ծրագիրը։
Մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Արթուր Վանեցյանից հանդիպման մանրամասների մասին, սակայն լավատեղյակ աղբյուրն ասաց, որ դեսպանն ավելի շատ լսել է, քան խոսել, իսկ զրույցի ժամանակ քննարկել են Արցախի թեման, անվտանգության խնդիրները եւ Հայաստանի ապագային ու ընդդիմության հետագա քայլերին առնչվող տարբեր հարցեր։