Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից

Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի «Փյունիկ»-«Նոա» խաղի ժամանակ ակումբների մարզիչներ  Եղիշե Մելիքյանի և Ռոբերտ Արզումանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։  Այս կապակցությամբ Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել հանրությունից։

«Սիրելի ֆուտբոլային հանրություն և ոչ միայն, ցանկանում եմ ներողություն հայցել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Որքան էլ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենան նմանօրինակ միջադեպեր:

Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը միջադեպի համար և մաղթում դիտարժան խաղեր առաջնության մնացած հատվածում»,- սոցցանցի իր էջում գրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։