Պարզվել է, որ նուռն օգտակար է լուրջ քրոնիկ հիվանդությունների դեպքում

Պարզվել է, որ նուռն օգտակար է լուրջ քրոնիկ հիվանդությունների դեպքում

Ավստրալացի գիտնականները նոր բացահայտում են արել. Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ էլագիկ թթու պարունակող մթերքները կարող են լինել դժվար բուժվող քրոնիկական հիվանդության բուժման մաս:

Խոսքը ճարպային հեպատոզի մասին է։ Մասնագետների կարծիքով, այս ախտորոշումը կազմում է աշխարհում լյարդի քրոնիկ հիվանդություններից մահացությունների գրեթե կեսը: NAFLD-ում (ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդություն) օրգանում մեծ քանակությամբ ճարպ է կուտակվում։ Բժիշկները դա կապում են նյութափոխանակության խանգարումների, ավելորդ քաշի և վատ սնվելու հետ։

Ավստրալիայից գիտնականները հիշեցրել են, որ էլագիկ թթուն հզոր հակաօքսիդանտ է, որն ունի հակաբորբոքային հատկություն։ Այս թթուն առկա է որոշ բուսական մթերքներում, այդ թվում՝ նռան, դեղձի, ազնվամորու և մոշի մեջ:

«Էլագիկ թթու և դրա ածանցյալները պարունակող բույսերը արժեքավոր արտադրանք են առողջության բարելավման համար: Ավելին, երբ էլագիկ թթուն համակցվում է այլ հակաօքսիդանտ սննդանյութերի հետ, կարելի է ձեռք բերել սիներգետիկ թերապևտիկ ազդեցություն: Հենց դա էլ էլագիկ թթուն դարձնում է լյարդի ճարպային հիվանդության համակցված թերապիայի պոտենցիալ թեկնածու»,- ասել են մասնագետները, մեջբերում է Medicalxpress-ը։