2020թ․-ի պատերազմից հետո մենք փրկել ու հարվածի տակ ենք դրել մեր պետությունը․ Փաշինյան

Մենք 2020թ․-ի պատերազմից հետո, ըստ էության, գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունը եւ պետականությունը, մենք էլ հարվածի տակ ենք դրել էդ պետականությունն ու պետությունը․ նախագահական նստավայրում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Փաշինյանը։

«Ոչ թե ուզելով ենք դա արել, այլ հակառակը՝ շատ լավ մտադրություններով։ Այսօր նույն վիճակն է, եւ իմ նախաբանի խոսքը դրան էր վերաբերվում՝ չպետք է դա անենք։ Հայաստանը դնել կոնֆրոնտացիոն ռեժիմում, նշանակում է Հայաստանը դատապարտել չգոյության»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում