Մի խորհուրդ ունեմ նիկոլիզմին. ժողովրդին մի հասցրու ծայրահեղության: Գնա՛, թող ապրենք. Արսեն Բաբայան

Մի խորհուրդ ունեմ նիկոլիզմին. ժողովրդին մի հասցրու ծայրահեղության: Գնա՛, թող ապրենք. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Այս լուսանկարը շատ խորհրդանշական է: 2018 թվականին #նիկոլ_մահաբերը Ազատության հրապարակում ասեց՝ հենց այստեղից մինչև պրոսպեկտի շուկա մարդ լինի հավաքված՝ իշխանափոխություն կլինի:

Նիկոլը վստահ էր, որ Սերժ Սարգսյանը կտար հրաժարական, քանի որ փողոցում այդքան մարդու առկայությունը ժողովրդական պահանջ էր ցույց տալու, իսկ Սերժ Սարգսյանը չէր հակադրվի ժողովրդի ցանկության հետ:

Նիկոլին այդպես էլ չհաջողվեց փողոցում ունենալ այդքան աջակցություն, առավելագույնը, որ հավաքվեցին, պահանջվածի կեսն էր: Բայց նույնիսկ այդ դեպքում պետության անվտանգությունը երաշխավորած նախագահը հրաժարական տվեց: 

Այս լուսանկարն այսօրվա է: Քիչ առաջ փողոցում այնքան մարդ կար, որքան 2018-ին երազեց, բայց չունեցավ #նիկոլ_մահաբերը...

Մի խորհուրդ ունեմ նիկոլիզմին. ժողովրդին մի հասցրու ծայրահեղության: Գնա՛, թող ապրենք...»։