Հանրությունն անտեղյակ է, մենք իրազեկում ենք մարդկանց․ Լիանա Պետրոսյան

Սա հանրային իրազեկման ակցիա է, և կարող է անգամ հինգ րոպե տևել։ Այդ մասին այսօր Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում ասաց հանուն Արցախի ակցիաներ կազմակերպող քաղաքացիներից մեկը՝ Լիանա Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ իրենք իրենց պահանջները ներկայացրել են ՀՀ Կառավարությանը։

«Արցախն այս վիճակում հայտնվեց 2020 թվականի պատերազմից հետո։ Հասել ենք ծայրահեղ ծանր վիճակի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։