Արեն Մկրտչյանը մտածում է՝ գնա՞լ Լոռու մարզպետ, թե՞ ոչ

Տևական ժամանակ է, որ Լոռին առանց մարզպետ է մնացել, այս ընթացքում քննարկվում էր, որ հավանական է իշխանությունը Լոռու մարզպետ նշանակի «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» պատգամավոր Արփինե Դավոյանին։ Սակայն ավելի ուշ շրջանառվեց նաև պատգամավոր Արեն Մկրտչյանի անուն ազգանունը։
MediaHub-ի տեղեկություններով՝ այս շաբաթ սպասվող ՔՊ վարչության նիստի ընթացքում քննարկվելու է Արեն Մկրտչյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը, սակայն պատգամավորը դեռ կասկածում է՝ գնա՞լ այդ պաշտոնին, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության չզեկուցվող հարցերից մեկով ազատել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին:
Լիաննա Թորոսյան