Տիկին Գայանեն ազատ արձակվեց, վաղը կգնա Եռաբլուր՝ որդու ծնունդին

Տիկին Գայանեն ազատ արձակվեց, վաղը կգնա Եռաբլուր՝ որդու ծնունդին

Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը ազատ արձակվեց։ 

Քիչ առաջ դատարանը հրապարակեց վճիռն, ըստ որի՝ նա դատապարտվեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։

Նշենք, որ դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով 1 տարի ժամկետով։ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց, նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։

Հավելենք, որ վաղը տիկին Գայանեի որդու՝ Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է, և մայրը հնարավորություն կունենա Եռաբլուր գնալու։

Ավելի վաղ լուրեր շրջանառվեցին, որ տիկին Գայանեն զղջացել է: