ՖՈՏՈՇԱՐՔ․ Առարկաների և երևույթների միաձուլման յուրօրինակ վերարտադրությունը. գեղանկարչություն

ՖՈՏՈՇԱՐՔ․ Առարկաների և երևույթների միաձուլման յուրօրինակ վերարտադրությունը. գեղանկարչություն

Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն, ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ` օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորությունները: Գեղանկարչական գործեր ստեղծվում են կտավի, փայտի, թղթի, քարի, ապակու, մետաղե կամ այլ հիմքի վրա, որը սովորաբար ծածկվում է հիմնաշերտով: Գեղանկարչության հիմնական ժանրերից են՝ դիմանկարչություն, բնանկարչություն, ծովանկարչություն, պատմական գեղանկարչություն, մարտանկարչություն, նատյուրմորտ, կենցաղանկարչություն, դեկորատիվ գեղանկարչություն: MediaHub.am-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ֆիքսել է գեղանկարիչների, ովքեր ստեղծագործում են՝ ամբողջացնելով մարդու, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերները: