Լարսում սպասողական վիճակ է (լուսանկարներ)

Լարսում սպասողական վիճակ է (լուսանկարներ)

Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Վերին Լարս անցակետը փակվել է բեռնատարների համար:

Պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են:

Այսօրվա դրությամբ Լարսում կուտակվել է մի քանի հարյուր բեռնատար և դեռ պարզ չէ, թե երբ իրավիճակը կփոխվի:

MediaHub-ը պարբերաբար կապ է հաստատում Ռուսաստանի սահմանին մնացած հայկական բեռնատարների վարորդների հետ: Նրանցից մեկը քիչ առաջ մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ իրավիճակում դրական որևէ փոփոխություն չկա. կանգնած են:

Ներկայացնում ենք լուսանկարներ Լարսից:

Նարե Գնունի