Երևանում բախվել են «Volkswagen» ու «Mitsubishi», վարորդներից մեկն «Ուրարտու»-ի մարզչի կինն է. Shamshyan

Երևանում բախվել են «Volkswagen» ու «Mitsubishi», վարորդներից մեկն «Ուրարտու»-ի մարզչի կինն է. Shamshyan

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են 49-ամյա Ռաֆայել Բադալյանի վարած «Mitsubishi»-ն և ՌԴ քաղաքացի 44-ամյա Ելենա Գունկոյի վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն վթարի մեջ միմյանց են մեղադրում: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ե. Գունկոն «Ուրարտու» ֆուտբոլային հավաքականի գլխավոր մարզիչի կինն է, ավտոմեքենան էլ հաշվառված է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հաշվեկշռում: