Ակցիայի մասնակցին ծեծի ենթարկելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ոստիկանները խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին բիրտ ուժ կիրառելով։ Ինչպես երևում է տեսանյութերում, ոստիկանության աշխատակիցներից մեկը բռունցքներով հարվածում է ակցիայի մասակցի գլխին և բերման ենթարկում։
MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն։