Դատական իշխանության մեծ մասը զավթած ՔՊ-ն ազատվում է անկախ դատավորներից․ Մինասյան

Այն, որ գործող քաղաքական իշխանությունը մշտապես ցանկություն է ունեցել իրեն հնազանդեցնել դատական իշխանությունը, նորություն չէ։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ հիմա էլ, իրավունքի քողի ներքո, այս իշխանությունն իրականացնում է դատարաններն «անցանկալի» անձանցից մաքրելու քաղաքականություն։

«Քաղաքական նշանակումներով դատական իշխանության մեծ մասը զավթած ՔՊ-ն հեռացնում է իրենց խոսքն ասած դատավորներին»,- նշեց Մինասյանը։

Պատգամավորը թվարկեց դատավորների անունները, որոնք իրապես արդարադատություն են իրականացրել, բայց իշխանությունն ազատվում է նրանցից։

«Զորակցում ենք այդ դատավորներին, և հույս հայտնում՝ մի օր արդարությունը կվերականգնվի, մի օր»,- նշեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։